Ֆինանսական

Վլադիմիր Պուտինը՝ ՀՆԱ-ի և աշխատավարձերի մասին

Վլադիմիր Պուտինն ակնկալում է, որ Ռուսաստանի Դաշնության համախառն ներքին արդյունքի աճը տարեվերջին կկազմի առնվազն 3.5%։

«Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ, ամեն դեպքում, մենք բոլորս իսկապես հույս ունենք՝ ՀՆԱ աճը կկազմի առնվազն 3.5%-ի: Սա լավ ցուցանիշ է Ռուսաստանի տնտեսության համար», – նշել է պետության ղեկավարը:

Նախագահը նաև նկատել է, որ բանկերն ու ֆինանսական կառույցները, չնայած պատժամիջոցների ու դրանց առաջացրած հետևանքների, շարունակում են բնականոն աշխատանքն ու պահպանում են կայունություն:

Ինչ վերաբերում է բնակչության ֆինանսական վիճակին, Պուտինի խոսքով՝ իրական աշխատավարձն այս տարի աճել է 7%-ով, իրական տնօրինվող եկամուտը՝ 4.4%-ով:

Share