Ֆինանսական

Ազգային ժողովն ընդունել է 2024-ի պետական բյուջեի նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը՝ 71 կողմ, 25 դեմ թվեարկությամբ:

Խորհրդարան ներկայացնելուց հետո պետական բյուջեի նախագծի եկամուտներում, ծախսերում և դեֆիցիտում կատարվել էին փոփոխություններ՝ պայմանավորված նաև Արցախից տեղահանված բնակչության աջակցության ծրագրերի նախատեսմամբ:

Այսպիսով, 2024-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 723 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտներն ու տուրքերը կկազմեն 2 տրիլիոն 613 միլիարդ դրամ: Բյուջեի նախագծով նախատեսվել են 3 տրիլիոն 206 միլիարդ դրամ ծախսեր, որից կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 695 միլիարդ դրամ:

Ըստ նախագծի՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի շուրջ 483 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 4.6%-ը:

Share