Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.25%

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

  • իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %,
  • Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:
Share