Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 11/12/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.15%-ով և կազմել 71.60 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.12%-ով և կազմել 76.28 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.68%-ով և կազմել 2000.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.51%-ով և կազմել 23.21 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.51%-ով և կազմել 918.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 11-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.09%-ով և կազմել 2127.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.77%-ով և կազմել 8362.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 2026.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 16550.00 դոլար, անագի գինը նվազել է 0.81%-ով և կազմել 24500.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 2388.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 55630.00 դոլար, կոբալտի գինը նվազել է 4.39%-ով և կազմել 31265.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 36404.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.39%-ով և կազմել 4622.44 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 14432.49 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 11-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 16794.43 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.33%-ով և կազմել 7551.53 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 7544.89 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 1047.95 կետ:

Share