Բաժին. Ֆինանսական

Պանելային քննարկում՝ նվիրված Հայկական դրամի 30-ամյակին

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը հայտնում է, որ  դեկտեմբերի 18-ին ժամը 13։30 ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դահլիճում տեղի է ունենալու պանելային քննարկում՝ նվիրված Հայկական դրամի 30-ամյակին։

«Բանախոսների խիստ ներկայացուցչական կազմ ունենք, անկասկած հետաքրքիր ու բովանդակային քննարկում է լինելու», – իր ֆեսյբուքյան էջում գրել է Խաչատրյանը։

Նշենք, որ հանդիպման բանախոսների թվում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը, Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը և ՀՀ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Share