Բաժին. Ֆինանսական

ArCa. Տոնական օրերին առավել հաճախակի են դառնում զեղծարարությունները

ArCa համակարգը քարտապաննեին կոչ է անում լինել զգոն

Տոնական օրերին առավել հաճախակի են դառնում զեղծարարությունները, մասնավորապես սոցիալական ցանցերով կամ էլեկտրոնային փոստով ուղարկված կեղծ հղումների էջերում բանկային և անձնական տվյալների լրացման միջոցով տվյալների կորզման դեպքերը։

ARCA-ն ՀՈՐԴՈՐՈՒՄ Է.

Ուշադրություն դարձնել հղումով բացվող էջի հասցեին։ Արմենիան Քարդ ընկերության կողմից վիրտուալ միջավայրում մատուցվող բոլոր ծառայությունների հասցեի տողում պետք է ներկա լինի arca.am գրությունը (օրինակ https://cabinet.arca.am, ipay.arca.am, acs2.arca.am, https://arcalink.arca.am/ և այլն)։

Arca գրությամբ այլ համադրություների առկայության պարագայում մի ակտիվացրեք հղումը և որևէ դեպքում մի լրացրեք քարտային և անձնական որևէ տվյալ, եթե արդեն այն ակտիվացրել եք:

Եթե անզգուշաբար լրացրել եք տվյալները և ակտիվացրել կոճակը՝ անմիջապես դիմեք Ձեր բանկ, քարտը բլոկավորելու նպատակով։

Share