Բաժին. Ֆինանսական

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենը մասնակցեց դրամի 30-ամյակին նվիրված պանելային քննարկմանը

Դեկտեմբերի 18-ին Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը մասնակցեց «Հայկական դրամի 30-ամյակը. զարգացումներ և հեռանկարներ» խորագրով պանելային քննարկմանը։

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցած քննարկման նպատակն էր ուսումնասիրել տնտեսության տարբեր ոլորտների հիքմնախնդիրները և այդ քննարկումներին մասնակից դարձնել ֆակուլտետի ուսանողներին:

Միջոցառման ընթացքում Հայկ Ստեփանյանը խոսեց բանկային ոլորտի առջև ծառացած մարտահրավերների, կիբեռանվտանգության, անձնական և ֆինանսական տվյալների պաշտպանության, ինչպես նաև դրամի ապագայի մասին։

Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Կառլեն Խաչատրյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ (1994-1998 թթ.) Բագրատ Ասատրյանը և Կոնվերս Բանկ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսեց դրամի անցած ճանապարհի, ապագա ծրագրերի և իրականացվող քաղաքականության մասին:

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը նշեց, որ միջոցառումով սկիզբ է դրվում տնտեսական և հասարակական կարևոր նշանակություն ունեցող խնդիրների՝ նոր ձևաչափով քննարկմանը՝ ոլորտի առաջատար մասնագետների ակտիվ մասնակցությամբ։

Ֆինանսական, աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական արագ զարգացումները նպաստում են, որ հաճախ նմանօրինակ քննարկումներ տեղի ունենան՝ ապագա մասնագետներին ոլորտում առկա խնդիրները ներկայացնելու և դրանց լուծմանն ուղղված ռազմավարական քայլեր մշակելու նպատակով:

Share