Բաժին. Ֆինանսական

Անգոլան OPEC-ից դուրս է գալիս

Անգոլան դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC): Reuters-ը հայտնում է, որ այս մասին հայտարարել է երկրի Նավթի նախարար Դիամանտինո Ազեվեդոն։ Նախարարն ասել է, որ անդամակցությունը չի ծառայում երկրի շահերին։

Անգոլան OPEC-ին միացել էր 2007 թվականին: Երկիրը օրական արդյունահանում է մոտ 1.1 մլն բարել նավթ:

Share