Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է մինչև 42.50%

Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 250 բազիսային կետով՝ մինչև 42.50%։ Այս մասին ասվում է կարգավորիչի հաղորդագրության մեջ։

«Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովը որոշել է տոկոսադրույքը 40%-ից հասցնել 42.50%-ի»,- ասվել է ԿԲ այս տարվա վերջին նիստից հետո։

Նշվում է, որ կարգավորիչը «նախատեսում է հնարավորինս արագ կատարել դրամավարկային քաղաքականության խստացման քայլերը»՝ պայմանավորված Թուրքիայում գնաճի նվազման միտումով, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակով, արտաքին ֆինանսավորման պայմանների բարելավմամբ, արտարժույթի պահուստների աճով և ակտիվների պահանջարկով:

Նոյեմբերին Թուրքիայի Կենտրոնական բանկը բարձրացրեց տոկոսադրույքը մինչև 40%: Վերլուծաբանները չբացառեցին, որ փոխարժեքի բարձրացման միջանցքը կարող է լինել 250-500 բազիսային կետ, ինչը տեղավորվում է այն քաղաքականության տրամաբանության մեջ, որը կարգավորիչը վարում է հունիսից:

Հիշեցնենք՝ Թուրքիայի Կենտրոնական բանկը հունիսին բարձրացրել է իր տոկոսադրույքը վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ՝ 8.5%-ից մինչև 15%, որից հետո այն պարբերաբար բարձրացվում է:

Share