Ֆինանսական

Սլովակիայի խորհրդարանը հաստատել է 2024-ի պետական ​​բյուջեն

Սլովակիայի Ազգային խորհուրդը  հաստատել է 2024 թվականի պետական ​​բյուջեի մասին օրենքը։ Այս մասին հայտնում է Սլովակիայի հեռուստատեսությունը։

Պետբյուջեի մասին օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել Ազգային խորհրդի 150 պատգամավորներից 79-ը։

Բյուջեի դեֆիցիտը գնահատվում է 7.84 միլիարդ եվրո, ինչը համապատասխանում է ազգային ՀՆԱ-ի 5.97%-ին։ Եկամուտները կկազմեն 53.48 միլիարդ եվրո, ծախսերը` 61.32 միլիարդ եվրո։

Share