Ֆինանսական

ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ Ռուսաստանի բանկային հատվածի շահույթը կկազմի ավելի քան 2 տրիլիոն ռուբլի

Ռուսաստանի Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականը շահութաբեր կլինի ռուսական բանկերի համար: Դաշնության գլխավոր դրամատանը կանխատեսում են ավելի քան 2 տրիլիոն ռուբլու ֆինանսական արդյունք։ Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է կարգավորիչի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։

«Ակնկալում ենք, որ բանկային հատվածի շահույթը հաջորդ տարի կկազմի 2 տրիլիոն ռուբլուց մի փոքր ավելի, բարձր տոկոսադրույքների պատճառով դրանց մարժան կարող է փոքր-ինչ նվազել: Այնուամենայնիվ, տնտեսական ակտիվությունը աճում է, դրական աճի տեմպեր են նկատվում, այնպես որ, բանկերը հնարավորություն կունենան շահույթ ստանալ», – ասել է նա:

Պաշտոնյան նկատել է՝ մյուս տարի բանկերը կկարողանան ավելացնել կապիտալը, ինչն անհրաժեշտ է տնտեսական գործընթացներն ու նախագծերը վարկավորելու համար: Նա հայտնել է, որ թեև բանկերի սնման արտաքին աղբյուրները փակ են, այնուամենայնիվ, բանկերին կհաջողվի պահել շուկայի շահութաբերությունը:

Կարգավորողի ղեկավարի փոխանցմամբ՝ 2023 թվականի 11 ամիսների ընթացքում բանկերը ստացել են 3.2 տրիլիոն ռուբլու շահույթ, որից մոտ 500 միլիարդ ռուբլին արժույթի դրական արժևորման արդյունք է:

Share