Բաժին. Ֆինանսական

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԲԱՆԿԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼ ԵՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ 38% ԱՃ

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերի կողմից ներգրավված միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 1.03 մլրդ դրամ: Տարեկան կտրվածքով ցուցանիշն աճել է 37.7%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում  ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցներն ավելացել են 46.9%-ով, իսկ իրավաբանական անձանցից ներգրավված միջոցները` 22.9%-ով և կազմել համապատասխանաբար՝ 679.6 մլրդ դրամ և 351.8 մլրդ դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում ավանդների աճ է արձանագրվել ՀՀ բոլոր մարզերում և և ԼՂՀ-ում, բացառությամբ Վայոց ձորի մարզի:

Ըստ ներկայացված տվյալների՝ ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ ներգրավված միջոցների կենտրոնացվածությունը Երևանում  կազմել է 82.4%:

Միևնույն ժամանակ, ըստ ներգրավված միջոցների ժամկետայնության՝ հաշվետու տարում ժամկետային ավանդների տեսակարար կշիռն աճել է 1.6 տոկոսային կետով և կազմել 64.2%:

Նշենք նաև, որ հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ներգրավված միջոցների ծավալն ավելացել է 36.8%-ով  և կազմել  301 հազար դրամ:

Share