Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կարող է լինել ՀՆԱ-ի 1.5%-ից ցածր

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը 2023 թվականին կարող է «ավելի փոքր» լինել, սակայն ակնկալվում է, որ այն կլինի ՀՆԱ-ի 1.5%-ի մակարդակում։ Այս մասին «Россия-24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

«2.9 տրիլիոն դեֆիցիտի անվանական արտահայտությամբ ընդհանուր պարամետրերը գործնականում մնացել են անփոփոխ: Ինչ վերաբերում է ՀՆԱ-ին, ապա այն կկազմի 2%-ից պակաս, իսկ դեֆիցիտը կարող է լինել 1.5%-ից ցածր»,- ասել է նախարարը:

Նոյեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է 2024 թվականի դաշնային բյուջեի և 2025-2026 թվականների պլանավորման մասին օրենքը։ Օրենքի համաձայն՝ 2024 թվականին Ռուսաստանի բյուջեի եկամուտները կկազմեն 35,065, 2025-ին՝ 33,552, իսկ 2026-ին՝ 34,051 տրիլիոն ռուբլի։ Նախատեսվում է, որ ծախսերը կկազմեն համապատասխանաբար 36.66 տրիլիոն ռուբլի, 34,382 և 35,587 տրիլիոն ռուբլի։ Նախատեսվում է, որ 2024 թվականին դեֆիցիտը կկազմի 1.595 տրիլիոն ռուբլի, 2025-ին՝ 0.83, իսկ 2026-ին՝ 1.536 տրիլիոն ռուբլի։

Դեկտեմբերի կեսերին Սիլուանովը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանի Դաշնության ձևավորված բյուջեն հաջորդ երեք տարվա համար կայուն է և նախատեսում է նվազագույն դեֆիցիտ, որը կկազմի ՀՆԱ 1%-ը:

Share