Ֆինանսական

Եթովպիան կարող է տեխնիկական դեֆոլտի բախվել

Եթովպիայի կառավարությունը չի կարողացել վճարել 33 միլիոն դոլար եվրոպարտատոմսերի պարտքը, ինչը վարկատուներին իրավունք է տալիս երկրին հայտարարել տեխնիկական դեֆոլտ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։

Դեկտեմբերի 25-ին լրացել է վճարման համար երկշաբաթյա արտոնյալ ժամկետը, որը Եթովպիան պետք է կատարեր դեկտեմբերի 11-ին։ Եթովպիայի ֆինանսների նախարարության բարեփոխումների ավագ խորհրդական Հինջաթ Շամիլը գործակալության հետ զրույցում հաստատել է, որ կառավարությունը մոտ ապագայում չի նախատեսում մարել պարտքը։ Դեկտեմբերի 21-ին ֆինանսների նախարար Ահմեդ Շիդեն պետական ​​հեռուստատեսությամբ ասել է, որ կառավարությունը միջոցներ չի հատկացնի եվրոպարտատոմսերի վճարման համար։

Եթովպիան ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերել Չինաստանի, իր ամենամեծ վարկատուի և այլ երկկողմ վարկատուների հետ՝ դադարեցնելու պարտքի վճարումները: Երկիրը նաև առաջարկել է իր եվրապարտատոմսերի սեփականատերերին երկարաձգել դրանց մարման ժամկետը 2028 թվականի հուլիսից մինչև 2032 թվականի հունվար և նվազեցնել տոկոսադրույքը մինչև 5.5% ներկայիս 6.625%-ից:

Ըստ կառավարության տվյալների՝ Եթովպիայի ընդհանուր արտաքին պարտքը 2023 թվականի մարտի վերջին կազմել է մոտ 28 միլիարդ դոլար: Պարտավորությունները ներառում են 1 միլիարդ դոլար միջազգային պարտատոմսերի վճարումներ:

Share