Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 26/12/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.39%-ով և կազմել 75.40 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.40%-ով և կազմել 81.01 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 2075.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.81%-ով և կազմել 24.47 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.18%-ով և կազմել 982.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսան (LME) դեկտեմբերի 26-ինչի գործել։

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 37545.33 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.42%-ով և կազմել 4774.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.54%-ով և կազմել 15074.57 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 16706.18 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7568.82 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 7697.51 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 1063.05 կետ:

Share