Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 27/12/23. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 74.05 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.56%-ով և կազմել 79.75 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.02%-ով և կազմել 2097.00 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.90%-ով և կազմել 24.69 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.35%-ով և կազմել 1005.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 2.89%-ով և կազմել 2346.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.24%-ով և կազմել 8615.00 դոլար, կապարի գինն աճել է 0.46%-ով և կազմել 2080.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.60%-ով և կազմել 16725.00 դոլար, անագի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 25300.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.93%-ով և կազմել 2618.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 37656.52 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 4781.58 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 15099.18 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 16742.07 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 7571.82 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 7724.95 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.53%-ով և կազմել 1068.71 կետ:

Share