Ֆինանսական

Բրազիլիայի նախագահը հաստատել է մեկ տարվա ընթացքում նվազագույն աշխատավարձի երկրորդ բարձրացումը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը գրեթե 7%-ով բարձրացնելու մասին։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի Պատգամավորների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) կառավարամետ փոքրամասնության առաջնորդը՝ X սոցիալական ցանցի իր էջում։

Այսպիսով, նվազագույն աշխատավարձի բարձրացումը կկազմի 6.8%։ Ներկայիս նվազագույն աշխատավարձը, որը կազմում է 1320 ռեալ, սահմանվել է 2023 թվականի մայիսին: Շուտով այն կդառնա 1412 ռեալ՝ շուրջ 292.4 դոլար:

Հիշեցնենք՝ նախկինում Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ աշխատավարձերը գնաճից ավելի իրական բարձրացում կարձանագրեն։

Share