Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 03/01/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.82%-ով և կազմել 73.04 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.43%-ով և կազմել 78.47 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 1.05%-ով և կազմել 2051.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 3.18%-ով և կազմել 23.16 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.13%-ով և կազմել 974.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 3-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 3.24%-ով և կազմել 2302.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.67%-ով և կազմել 8482.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2060.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.79%-ով և կազմել 16500.00 դոլար, անագի գինը նվազել է 0.69%-ով և կազմել 25250.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.26%-ով և կազմել 2594.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 37430.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.80%-ով և կազմել 4704.81 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.18%-ով և կազմել 14592.21 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 3-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.38%-ով և կազմել 16538.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.58%-ով և կազմել 7411.86 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 7682.33 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1083.48 կետ:

Share