Բաժին. Ֆինանսական

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԵԼ Է 3077 ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿ

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսվա ընթացքում Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 123 հիփոթեքային վարկ՝ 1,04 մլրդ ՀՀ դրամ պայմանագրային գումարով, որից  Երևանում` 81 վարկ (804,3 մլն ՀՀ դրամ), մարզերում` 42 վարկ (231,3 մլն ՀՀ դրամ):

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Ազգային Հիփոթեքային Ընկերության Մամուլի ծառայությունից՝  2012 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Ընկերության կողմից վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի ընդհանուր քանակը կազմել է 3077 վարկ` 23,1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ:  Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերությունը համագործակցում է ՀՀ տարածքում գործող 14 առևտրային բանկերի և 4 վարկային կազմակերպությունների հետ:

Share