Բաժին. Ֆինանսական

ԿԲ-Ն ՓՈՓՈԽԵԼ Է ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎԱՆԴԻ ԵՎ ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՌԵՊՈՅԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԸ

Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կրճատելու գործընթացի վերջին փուլը` 4 տոկոսային կետից այն դարձնելով 3 տոկոսային կետ:

Այսպես, այսօր ՝ նոյեմբերի 6-ին կայացած խորհրդի նիստի ժամանակ ԿԲ խորհուրդը որոշել է ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանել 6.5 տոկոս, իսկ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.5 տոկոս:

Share