Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 05/01/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.86%-ով և կազմել 73.95 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.31%-ով և կազմել 78.90 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.04%-ով և կազմել 2052.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.52%-ով և կազմել 23.39 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.24%-ով և կազմել 965.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.05%-ով և կազմել 2263.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 8450.00 դոլար, կապարի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2055.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.63%-ով և կազմել 15985.00 դոլար, անագի գինը նվազել է 3.00%-ով և կազմել 24450.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 2540.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 37466.11 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 4697.24 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 14524.07 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 16594.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 7420.69 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 7689.61 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 1082.11 կետ:

Share