Ֆինանսական

Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերը

Ռուսաստանն ու Իրանը միացրել են իրենց ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերը, հետևաբար բանկերն այլևս կարող են իրականացնել ուղղակի գործառնություններ: Այս մասին հայտնել են Իրանի Կենտրոնական բանկից:

«Մենք միացրել ենք երկու երկրների ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերը: Դա նշանակում է, որ երկու երկրների բանկերին Շվեյցարիան այլևս հարկավոր չէ միմյանց հետ կապվելու համար, և երկու պետությունների առևտրային բանկերը կարող են միջնորդական հարաբերություններ հաստատել միմյանց հետ: Արտահանողը կարող է ռուսական կողմին ռիալով հաշիվ ներկայացնել և դրանով Իրանում ռուսական բանկերից գումար ստանալ»,- ասել է Իրանի Կենտրոնական բանկի միջազգային հարցերով փոխնախագահ Մոհսեն Քարիմին:

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների արտահանողները կարող են գործարքներ իրականացնել իրենց ազգային արժույթներով։ Մեկ օր առաջ էլ Իրանի Ազգային զարգացման հիմնադրամի գործադիր խորհրդի անդամ Հոսեյն Այվազլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի և Իրանի ազգային բերակեցության հիմնադրամները պլանավորում են ստեղծել համատեղ ներդրումային կոմիտեներ՝ նավթագազային, նավթաքիմիական, դեղագործական և մի շարք այլ ոլորտներում տարբեր նախագծեր իրականացնելու նպատակով։

Share