Բաժին. Ֆինանսական

ԴՈԼԱՐԱՅՆԱՑՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՃԵԼ Է

Դոլարայնացման բարձր մակարդակը շարունակում է բնութագրական մնալ մեր տնտեսության համար: Սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը կազմել է 45.5%՝ տարեսկզբի համեմատությամբ աճելով 1.8 տոկոսային կետով:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա արդյունքներով ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ֆինանսական համակարգում ներգրավված ավանդների ընդհանուր ծավալում կազմել է 63.3%:

Ըստ ՀՀ ԿԲ հրապարակած տվյալների՝  սեպտեմբեր ամսվա արդյունքներով ՀՀ ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ընդհանուր վարկերի հարաբերակցությունը կազմել է 63.9%:   

Նշենք նաև, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռը ընդհանուր ժամկետային ավանդներում կազմել է 74.6%, իսկ ցպահանջ ավանդների կշիռն ընդհանուր ցպահանջ ավանդներում` 55.3%:

Share