Բաժին. Ֆինանսական

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է 95%-ԻՑ ԱՎԵԼ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ 12 ԲԱՆԿ

Հայաստանում գործող առևտրային բանկերից 20-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են, ընդ որում 2012 թվականի սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ 50%-ից ավել օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկերի թիվը կազմել է 15, որից 95℅-ից ավել օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկերի թիվը՝12:

ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ՝  հաշվետու ամսվա վերջի դրությամբ ՀՀ բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է 75.5%:

Նշենք նաև, որ ներկայումս ՀՀ-ում գործում են 32 վարկային կազմակերպություն, որոնցից 13-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ ընկերություններ են, և ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա ունեցող 7 ապահովագրական ընկերություն, որոնցից 4-ն են օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ:

Share