Ֆինանսական

Իսրայելում հաստատել են 2024 թվականի պետական բյուջեն

Իսրայելի կառավարությունը հաստատել է երկրի 2024 թվականի պետական ​​բյուջեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

«Առաջին հերթին մենք հոգացել ենք անվտանգային ծախսերի ավելացման մասին, ինչը պարզապես անհրաժեշտ է հաղթանակի և մեր ապագայի համար: Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել հաղթանակի»,- ասել է Նեթանյահուն:

The Times of Israel-ը նշում է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ 100 օր պատերազմից հետո նախարարների կաբինետն ընթացիկ տարվա բյուջեի ծախսերն ավելացրել է 15 միլիարդ դոլարով, այդ թվում՝ պաշտպանության ծախսերը, ինչպես նաև պատերազմի զոհերի փոխհատուցումը, լրացուցիչ հատկացումները, առողջապահությունը, սոցիալական ապահովությունը և կրթությունը:

Share