Ֆինանսական

Bloomberg. Եվրոգոտու սպառողական գնաճի սպասումները նվազել են

Եվրոգոտու սպառողների սպասումները 2024-ի համար գնաճի վերաբերյալ նոյեմբերին նվազել են 4%-ից մինչև 3.2%, ինչը ռեկորդային ցածր է ավելի քան 1.5 տարվա դիտարկման ընթացքում: Այս մասին Bloomberg-ը հայտնել է՝ հրապարակված սպառողների հարցման արդյունքները վերլուծելուց հետո, որն ամեն ամիս անցկացնում է Եվրոպական կենտրոնական բանկը:

Միևնույն ժամանակ, ավելի վաղ ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդն ընդգծել էր, որ չպետք է կարճաժամկետ հեռանկարում ակնկալել տոկոսադրույքների նվազում, դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ պաշտոնյաները վստահ լինեն, որ գնաճը վերադառնում է թիրախին: Գերմանական դաշնային բանկի ղեկավար Յոահիմ Նագելի խոսքով՝ տոկոսադրույքների իջեցում պետք է սպասել ամառվանից ոչ շուտ:

Ինչպես ավելի վաղ գրել էր գործակալությունը, ԵԿԲ-ն կարող է որոշել 2024-ին քառապատիկ իջեցնել տոկոսադրույքները՝ գնաճի դանդաղման պայմաններում: Նրա գնահատականներով՝ կարգավորիչը 25 բազիսային կետով կնվազեցնի ավանդների տոկոսադրույքը հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։ Արդյունքում տարեվերջին այն կհասնի 3%-ի։

Դեկտեմբերին ԵԿԲ-ի կառավարման խորհուրդը որոշել է անփոփոխ պահել երեք հիմնական տոկոսադրույքները: Այսպիսով, հիմնական տոկոսադրույքը կազմում է 4.5%, ավանդների տոկոսադրույքը՝ 4%, իսկ ԵԿԲ կարճաժամկետ վարկերինը՝ 4.75%։

Share