Ֆինանսական

Բիձինա Իվանիշվիլին փողերի լվացման գործով պարտվել է շվեյցարական բանկին

Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շվեյցարական բանկին պարտվել է փողերի լվացման գործով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Գործարարը, սակայն, բողոքարկում է գործը փակելու որոշումը։

Հաղորդվում է, որ UBS Group AG-ն, որը գնել է Credit Suisse-ը, շահել է իր ժառանգած իրավական վեճերից մեկը:

Նախկին բանկիր Պատրիկ Լեսկադրոնին մեղադրում էին ստորագրություններ կեղծելու, հաճախորդների, ինչպես նաև Իվանիշվիլիի հաշիվներից անօրինական փոխանցումներ անելու մեջ։ Բանկիրն ընդունել է  խարդախությունը 2015-ին: 2018 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, իսկ 2020-ին ինքնասպան է եղել։

Սակայն հետաքննությունը Credit Suisse-ի կողմից փողերի լվացման ապացույցներ չի գտել, և գործը ներկայումս փակված է։

Share