Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 19/01/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.57%-ով և կազմել 73.71 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 78.56 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.64%-ով և կազմել 2031.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.26%-ով և կազմել 22.75 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.38%-ով և կազմել 908.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 2164.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.91%-ով և կազմել 8355.00 դոլար, կապարի գինն աճել է 1.55%-ով և կազմել 2093.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.40%-ով և կազմել 16190.00 դոլար, անագի գինն աճել է 1.38%-ով և կազմել 25750.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.65%-ով և կազմել 2471.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 43000.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.05%-ով և կազմել 37863.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 4839.81 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.70%-ով և կազմել 15310.97 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 16555.13 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 7371.64 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 7461.93 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.45%-ով և կազմել 1130.05 կետ:

Share