Ֆինանսական

Ճապոնիայի Կենտրոնական բանկը պահպանել է իր ծայրահեղ թույլ դրամավարկային քաղաքականությունը

Ճապոնիայի բանկը (ԿԲ) որոշել է պահպանել իր ծայրահեղ թույլ դրամավարկային քաղաքականությունը, սակայն մի փոքր ավելացրել 2025 ֆինանսական տարվա գնաճի կանխատեսումը։ Այս մասին ասվում է նրա հրապարակած հայտարարության մեջ։

Կարճաժամկետ տոկոսադրույքը, ինչպես և սպասվում էր, պահպանվել է մինուս 0.1% մակարդակում՝ շուկան խթանելու համար։ Միևնույն ժամանակ, 2025 ֆինանսական տարվա համար գնաճի կանխատեսումը 1.7%-ից հասցվել է 1.8%-ի։

Կարգավորողը սահմանել է նաև 10-ամյա պետական ​​պարտատոմսերի թիրախային եկամտաբերությունը 0%-ի սահմաններում: Միաժամանակ պահպանել է 10-ամյա պետական ​​պարտատոմսերի սահմանային եկամտաբերության առաստաղը՝ 1%։ Այս ցուցանիշը, ինչպես որոշվել էր անցած ամառ, ոչ թե կոշտ սահմանաչափ է համարվելու, այլ ուղեցույց։

Բացասական տոկոսադրույքով քանակական մեղմացման քաղաքականությունը միտված է շուկայի խթանմանը և հիմնական սպառողական գնաճի 2%-ին հասնելուն: Անցյալ տարի գնաճը ընդհանուր առմամբ գերազանցել է Ճապոնիայի բանկի թիրախը, սակայն անցյալ տարվա սկզբին 4.2% գագաթնակետին հասնելուց հետո դրա մակարդակը սկսել է նվազել, ինչպես նախապես կանխատեսել էր կարգավորիչը, և մինչև նոյեմբեր հասել է 2.9%-ի:

Share