Ֆինանսական

Թուրքիայի Կենտրոնական բանկը կարող է հիմնական տոկոսադրույքը բարձրացնել մինչև 45%

2024-ին հունվարի 25-ին կայանալիք Ֆինանսական քաղաքականության կոմիտեի առաջին նիստում Թուրքիայի Կենտրոնական բանկը կարող է բարձրացնել բանկի տոկոսադրույքը 250 բազիսային կետով՝ մինչև 45%: Նման կանխատեսումներ են անում տեղի շատ տնտեսագետներ:

Հիշեցնենք՝ 2023 թվականի դեկտեմբերին կարգավորիչը տոկոսադրույքը 40%-ից բարձրացրել է մինչև 42.5%։

Ըստ վերլուծաբանների՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքը 2024 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում կկազմի 45%։ Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ մինչև տարեվերջ տոկոսադրույքը կկազմի 38.75%։

Թուրքիայի Կենտրոնական բանկը 2023 թվականի հունիսին ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից մինչև 15%՝ աճման միտումով:

2023 թվականի սեպտեմբերին Թուրքիայի իշխանությունները ներկայացրել են միջնաժամկետ տնտեսական ծրագիր։ Դրանում պարունակվող կանխատեսումների համաձայն՝ երեք տարվա ընթացքում գնաճը երկրում 65%-ից կնվազի 8.5%-ի։ 2024 թվականին գնաճի թիրախը սահմանվել է 33 տոկոս, 2025 թվականին՝ 15.2%։ 2026 թվականին այն պետք է իջնի մինչև 8.5%:

Share