Բաժին. Ֆինանսական

2023թ.-ի նոյեմբերի դրությամբ ՀՀ վարկային կազմակերպությունների տրամադրված վարկերի ծավալը կազմել է 308.99 մլրդ դրամ (+15.21%)

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների տրամադրած (գործող) վարկերի ծավալը  308,987 մլն (308.99 մլրդ) դրամի է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համաձայն վարկերի ծավալն աճել է 15.21%-ով կամ 40,797 մլն դրամով։

ՀՀ-ում գործող վարկային կազմակերպությունների կողմից 2023թ.-ի նոյեմբերի դրությամբ տրամադրված վարկերից 89,628 մլն դրամը կամ 29.01%-ը բաժին է ընկնում արտարժույթով վարկերին, համապատասխանաբար, դրամով վարկերին բաժին է ընկնում 219,360 մլն դրամ կամ 70.99%։

Ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 291,828 մլն դրամ է, որից 72,585 մլն դրամն արտարժույթով և 219,243 մլն՝ ՀՀ դրամով։ Ոչ ռեզիդենտներին տրամադրվել է 17,160 մլն դրամ վարկ, որից 117 մլն՝ դրամով, իսկ 17,043 մլն՝ արտարժույթով։

Ռեզիդենտներին տրամադրված վարկերից 126,546 մլն դրամը (+20.93%) հատկացվել է ձեռնարկություններին (դրամով՝ 73,671 մլն դրամ, արտարժույթով՝ 52,875 մլն)։

Տնային տնտեսություններին տրամադրվել է 164,181 մլն դրամ (+8.96%) ծավալով վարկ (դրամով՝ 145,026 մլն դրամ, արտարժույթով՝ 19,155 մլն դրամ)։ Շահույթ չհետապնդող կազմակերպություններին հատկացվել է 982 մլն դրամ (+208.92%), իսկ ֆինանսական կազմակերպություններին՝ 118 մլն դրամ (-97.63%) վարկ։

Share