Բաժին. Ֆինանսական

2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկային հաճախորդների թիվը կազմել է 4.5 մլն (+19.02%)

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ.-ի հոկտեմբերի վերջի դրությամբ ՀՀ բանկերի հաճախորդների ընդհանուր թիվը 4,498,543 է։ 2022թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է հաճախորդների թվի աճ 718,941-ով կամ 19.02%-ով։

Մասնավորապես, իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների թիվն աճել է 31.12%-ով կամ 45,559-ով և կազմել 191,974, իսկ ֆիզիկական անձ հաճախորդների թիվն աճել է 18.53%-ով կամ 673,382-ով և կազմել 4,306,569։

Ինչ կայանում է բանկային հաշիվների քանակին, ապա դրանց թիվն աճել է 21.96%-ով լա, 1,644,684-ով և կազմել 9,133,161։

Այդ թվում, իրավաբանական անձանց բանկային հաշիվների թիվն աճել է 27.69%-ով կամ 90,118-ով և կազմել 415,576, իսկ ֆիզիկական անձ հաշիվների թիվն աճել է 21.70%-ով կամ 1.554.566-ով և կազմել 8,717,585։

Share