Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 26/01/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.76%-ով և կազմել 78.23 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.77%-ով և կազմել 83.55 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.16%-ով և կազմել 2018.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.48%-ով և կազմել 22.90 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.37%-ով և կազմել 921.70 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 26-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.90%-ով և կազմել 2250.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 8547.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.63%-ով և կազմել 2144.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.99%-ով և կազմել 16790.00 դոլար, անագի գինն աճել է 0.28%-ով և կազմել 26725.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 2590.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 38109.43 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 4890.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.36%-ով և կազմել 15455.36 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 26-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 16961.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 2.28%-ով և կազմել 7634.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.40%-ով և կազմել 7635.09 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 1109.95 կետ:

Share