Ֆինանսական

Ռուսաստանի սառեցված ակտիվների եկամուտներն օգտագործելու մասին առաջարկն ընդունվել է

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները կողմ են Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային օգնելու համար օգտագործելու Եվրահանձնաժողովի առաջարկին: Այս մասին հաղորդել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը:

«ԵՄ դեսպանները սկզբունքորեն համաձայնեցին սառեցված ակտիվների հետ կապված անսպասելի շահույթների օգտագործման առաջարկին՝ Ուկրաինայի վերակառուցմանն աջակցելու համար», – գրել է ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահությունը X-ի իր միկրոբլոգում։

Համապատասխան առաջարկը ԵՀ-ն պատրաստել էր դեկտեմբերին։ ԶԼրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավելի քան 200 միլիարդ եվրոյի արգելափակված ռուսական ակտիվներ գտնվում են ԵՄ-ում, ընդ որում զգալի մասը՝ Բելգիայում։

Հիշեցնենք՝ 2022-ին մարտին ԵՄ-ն որոշում է ընդունել սառեցնել ռուսական ակտիվները Եվրամիության երկրներում՝ պայմանավորված Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններով։ 2023-ի հոկտեմբերին Բելգիայի իշխանությունները հայտարարել են, որ ՌԴ ակտիվներից ստացված եկամուտների հարկումից 1.7 միլիարդ եվրոյի հիմնադրամ կստեղծեն Ուկրաինայի համար։

Share