Ֆինանսական

Չինաստանն անհրաժեշտ է համարում BRICS-ի երկրների միջև վճարումների համար ազգային արժույթների օգտագործումը

Չինաստանն անհրաժեշտ է համարում BRICS-ի երկրների միջև վճարումների ժամանակ ազգային արժույթների օգտագործումը։ Այս մասին  հայտարարել է ՉԺՀ փոխարտգործնախարար  Մա Չժաոսուն։

«Մենք պետք է կատարենք BRICS-ի երկրների ղեկավարների հանձնարարականները, խթանենք տնտեսական համագործակցությունը, փոխադարձ հաշվարկներում օգտագործենք տեղական արժույթները և վճարային համակարգերը»,- ասել է նա։

Ինչպես նշել է Մա Չժաոսուն, ասոցիացիայի շրջանակներում անհրաժեշտ է ամրապնդել գործընկերությունը։

«Մենք պետք է ապահովենք բոլոր ժողովուրդների բարեկամությունն ու փոխըմբռնումը, պետք է նաև ամրապնդենք մեր գործնական հարաբերությունները: Պետք է աջակցենք ակտիվ աշխատանքին և նպաստենք BRICS Նոր Զարգացման Բանկի տարածմանը նոր արդյունաբերական հեղափոխության համար, և մենք նաև պետք է ապահովենք ապրանքների կայուն մատակարարում BRICS-ի շրջանակում»,- ընդգծել է նա։

Share