Ֆինանսական

ՌԴ Կենտրոնական բանկը 2024-ին ակնկալում է 2.3-2.8 տրիլիոն ռուբլի բանկային շահույթ

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկն ակնկալում է, որ 2024 թվականին բանկային շահույթը կկազմի 2.3-2.8 տրիլիոն ռուբլի: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Բանկի բանկային կարգավորման և վերլուծության դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դանիլովը։

«Այս տարվա համար մենք ունենք շուրջ 2.5 տրիլիոն ռուբլի շահույթի կանխատեսում, լավ, եթե ինչ-որ միջակայք վերցնենք, ապա 2.3-2.8 տրիլիոն ռուբլի: Նկատի է առնված նաև այն փաստը, որ 2023-ը որոշակի առումով անոմալիա էր», – ասել է պաշտոնյան:

Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2023 թվականին ռուսական բանկերը ստացել են 3.3 տրիլիոն զուտ շահույթ, իսկ դեկտեմբերին՝ 64 միլիարդ ռուբլի, ինչը չորս անգամ ցածր է նոյեմբերի արդյունքից։

Կենտրոնական բանկը նշել է, որ ոլորտի միջին շահույթը 2022-2023 թվականներին կազմել է 1.7 տրիլիոն ռուբլի, ինչը 27%-ով ցածր է 2021-ի ցուցանիշից։ Միաժամանակ, տարվա ընդհանուր եկամուտը նվազել է 0.2 տրիլիոն ռուբլով՝ կապիտալի միջոցով պարտքային արժեթղթերի բացասական վերագնահատման պատճառով:

Share