Բաժին. Ֆինանսական

Mastercard-ը գործարկում է ծառայություն՝ կենսաչափական վավերացումը հեշտացնելու համար

Mastercard-ը ներկայացրել է Mastercard Biometric Authentication Service-ը, որն ամրապնդում է անվտանգությունն ու օգտատերերի հարմարավետությունը: Այս լուծումը օգտագործում է կենսաչափական այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են մատնահետքերը, աչքի ծիածանաթաղանթի սկանավորումը և դեմքի ճանաչումը՝ ինքնությունը հաստատելու և անձնական տվյալները պաշտպանելու համար: Հավատարիմ մնալով Fast Identity Online (FIDO) ստանդարտներին՝ ծառայությունը ստեղծում է գաղտնագրված բանալիների զույգ, որը պահվում է օգտատերերի սարքերում՝ ապահովելով, որ միայն նրանց եզակի կենսաչափական տվյալները կարող են մուտք ունենալ դեպի իրենց հաշիվներ:

Այս ծառայությունն առաջարկում է հավելվածներ մուտք գործելու կամ առցանց գնումներ կատարելու անկաշկանդ փորձառություններ՝ վերացնելով բազմաթիվ գաղտնաբառերի կամ նույնականացման կոդերի անհրաժեշտությունը: Կենսաչափական և FIDO ստանդարտների կիրառմամբ՝ այն ապահովում է նույնականացման ավանդական մեթոդների անվտանգ և օգտագործողի համար հարմար այլընտրանք:

Բացի այդ, Mastercard Biometric Authentication Service-ը ուժեղացնում է անվտանգությունը՝ ներառելով թոքենիզացիա՝ վճարման հավատարմագրերը պաշտպանելու համար՝ կանխելով տեղեկատվության պատճենումը կամ վերօգտագործումը առցանց գործարքների ժամանակ: Ծառայությունը հասանելի է միլիարդավոր խելացի սարքերի վրա ամբողջ աշխարհում՝ FIDO անցաբառերի լայն տարածման շնորհիվ:

Վճարումներից բացի, այս ծառայությունը կարող է կիրառվել տարբեր սցենարների համար, ինչպիսիք են՝ նոր հաշիվներ բացելը, հավելվածներ կամ կայքեր մուտք գործելը և բաց բանկինգի դեպքում: Ըստ PYMNTS Intelligence-ի՝ կենսաչափական սարքերն ավելի ու ավելի տարածված են դառնում թվային առաջադրանքների համար, որտեղ հարցված ԱՄՆ սպառողների գրեթե 60%-ն օգտագործում է կենսաչափական նույնականացում առցանց գնումների համար: Բացի այդ, բջջային սարքերի միջոցով գնումներ կատարողների 80%-ն օգտագործել է կենսաչափական նույնականացում:

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share