Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉԵԼ «ԷԼՎԵՐ» ՍՊԸ ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 19-ի թիվ 324 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «ԷԼՎԵՐ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության թիվ 4 լիցենզիան՝ կազմակերպության դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից ընկերությունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը ընկերության կողմից ստանձնածդրամական փոխանցումների պարտավորության կատարման հետ:

Ընկերությունը դեպոնացված միջոցների հաշիվը վարող բանկում ունեցած դեպոնացված դրամական (փողային) միջոցներից կարող է օգտվել միայն որոշումն ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո:

Share