Ֆինանսական

Հակամարտության սկզբից ի վեր՝ հունվարն առաջին ամիսն էր, որ Ուկրաինան դրսից դրամական օգնություն չի ստացել

Ուկրաինան 2022-ի փետրվարից ի վեր առաջին անգամ հունվարին միջազգային ֆինանսական օգնություն չի ստացել։ Այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

«Լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո հունվարն առաջին ամիսն է, երբ մենք միջազգային ֆինանսական օգնություն չենք ստացել: Մենք հույս ունենք, որ վաղը լավ նորություններ կլինեն ԵՄ-ից»- գրել է պատգամավորն իր Telegram-ի ալիքում։

2024 թվականին Ուկրաինայում բյուջեի դեֆիցիտը կկազմի 43.9 միլիարդ դոլար: Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները ակնկալում են դրա մեծ մասը ծածկել արևմտյան դաշնակիցների օգնությամբ: Մինչդեռ ԱՄՆ Կոնգրեսում ձգձգվում է Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցի լուծումը։ ԵՄ երկրներն էլ 2023-ի դեկտեմբերին կայացած գագաթնաժողովում նույնպես չկարողացան ընդունել Կիևին 50 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության ծրագիրը: Այսօր՝ փետրվարի 1-ին կկայանա ԵՄ արտակարգ գագաթնաժողովը՝ այդ հարցը լուծելու համար։

Share