Ֆինանսական

ԵՄ-ն համաձայնեցրել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի աջակցություն տրամադրելու փաթեթը

ԵՄ-ն այսօր կայացած արտահերթ գագաթնաժողովի ընթացքում միաձայն համաձայնեցրել է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթը։

Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին ընդառաջ ճնշում է գործադրվել Հունգարիայի վնկատմամբ, որը դեկտեմբերին արգելափակել էր այդ օգնության փաթեթը։

«Մենք գործարք ունենք։ Միասնականություն։ Բոլոր 27 ղեկավարները համաձայնել են Ուկրաինային ԵՄ բյուջեից լրացուցիչ 50 միլիարդ եվրոյի աջակցության փաթեթի շուրջ», – գրել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրբլոգում։

Պածտոնյան հավելել է, որ այսպիսով Ուկրաինան կունենա երկարաժամկետ ու կանխատեսելի ֆինանսավորում։

Share