Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 02/02/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.36%-ով և կազմել 72.41 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 2.27%-ով և կազմել 77.33 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.70%-ով և կազմել 2057.10 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.02%-ով և կազմել 22.79 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.33%-ով և կազմել 901.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 2246.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.35%-ով և կազմել 8515.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.47%-ով և կազմել 2140.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.83%-ով և կազմել 16370.00 դոլար, անագի գինը նվազել է 0.62%-ով և կազմել 25800.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.80%-ով և կազմել 2468.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 38654.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.07%-ով և կազմել 4958.61 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.74%-ով և կազմել 15628.95 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.35%-ով և կազմել 16918.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 7592.26 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.09%-ով և կազմել 7615.54 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 1117.31 կետ:

Share