Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 05/02/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.52%-ով և կազմել 72.81 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 0.53%-ով և կազմել 78.02 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.34%-ով և կազմել 2039.80 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.06%-ով և կազմել 22.41 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.53%-ով և կազմել 907.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 2219.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.97%-ով և կազմել 8432.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 2127.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.80%-ով և կազմել 16075.00 դոլար, անագի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 25150.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.66%-ով և կազմել 2427.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 29135.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 38380.12 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.32%-ով և կազմել 4942.81 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 15597.68 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 16904.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 7589.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 7612.86 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 1123.72 կետ:

Share