Ֆինանսական

Ռուսական բիզնեսն ունի վճարման պահուստային տարբերակներ արտասահմանյան բանկերի հետ խնդիրների դեպքում

Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ռուսաստանցի ձեռնարկատերերի մեծ մասն ունի վճարման պահուստային տարբերակներ այն դեպքում, երբ անհնար է աշխատել օտարերկրյա բանկերի հետ։ ՏԱՍՍ-ին նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Սերգեյ Կատիրինը` մեկնաբանելով չինական բանկերի միջոցով վճարումների հետ կապված խնդիրները:

«Հարկ է նշել, որ պատժամիջոցների պայմաններում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ռուս ձեռնարկատերերի մեծամասնությունն արդեն սովոր է նման իրավիճակների մի քանի պահեստային տարբերակներ ունենալ՝ արտասահմանյան բանկերի միջոցով հաշվարկների հետ կապված խնդիրներով պայմանավորված»,- ասել է նա։

Կատիրինը նշել է, որ Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատն իր գլխավոր խնդիրներից է համարում միջսահմանային վճարումների ունիվերսալ մեխանիզմների մշակումը, որոնք չեն ենթարկվում պատժամիջոցների ազդեցությանը։

Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը, վկայակոչելով մի քանի ռուս գործարարների, հայտնել էր, որ չինական Chouzhou Commercial Bank-ը հաճախորդներին ծանուցել է, որ դադարեցրել է հաշվարկները ռուս և բելառուսական բոլոր գործընկերների հետ:

Share