Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿԱՍԵՑՐԵԼ Է «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ»-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԿԲ նախագահի նոյեմբերի 21-ի թիվ 1/1208 Ա որոշմամբ կասեցվել է «Էսկո Ֆինանս» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 227 լիցենզիայի գործողությունը՝ մինչև 2013թ.-ի հոկտեմբերի 15-ը:

Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած գրավատան պարտավորությունների հետ:

Միևնույն ժամանակ, ԿԲ  նախագահի նոյեմբերի 21-ի մեկ այլ որոշմամբ գրանցվել է «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈւՎԿ ՓԲԸ-ի «Դուշանբե» մասնաճյուղը:

Share