Բաժին. Ֆինանսական

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Է ՃԱՆԱՉՎԵԼ «ԷՍԿՈ ՖԻՆԱՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ

ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ԿԲ խորհուրդը նոյեմբերի 27-ի թիվ 337 Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Էսկո Ֆինանս» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Երևան, Սայաթ-Նովա 13 շ., 20 արվեստանոց հասցեում գտնվող գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 258 լիցենզիան (տրված՝ 12.07.2012թ.)՝ գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

«Էսկո Ֆինանս» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ՝ գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share