Բաժին. Ֆինանսական

BANA Angels-ը ներդում է կատարել Waveye ստարտափում

BANA Angels բիզնես հրեշտակների ցանցը 100 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում` սինդիկատ ներդրումների տարբերակով։

Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաեւ արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար:

Waveye ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից։

BANA Angels-ը հայ և օտարերկրյա ներդրողների եւ ձեռներեցների ցանց է, որի անդամները հետաքրքրված են ներդրումներ կատարել ստարտափ ընկերություններում:

Բացի կապիտալից, անդամները ներդնում են իրենց փորձը, մասնագիտական կապերը, օգնելով  ստարտափներին հաջողության հասնել։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Share