Բաժին. Ֆինանսական

Բորսաներ. 20/02/24. Նավթ, թանկարժեք և գունավոր մետաղներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 2.75%-ով և կազմել 77.31 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.95%-ով և կազմել 82.66 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.59%-ով և կազմել 2041.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.87%-ով և կազմել 23.20 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.52%-ով և կազմել 915.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.91%-ով և կազմել 2183.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.05%-ով և կազմել 8449.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 2041.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.37%-ով և կազմել 16360.00 դոլար, անագի գինը նվազել է 0.56%-ով և կազմել 26500.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 2372.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 46750.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 28550.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 38563.80 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 4975.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.92%-ով և կազմել 15630.78 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 20-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 17068.43 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 7795.22 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.12%-ով և կազմել 7719.21 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.09%-ով և կազմել 1093.57 կետ:

Share