Ֆինանսական

Bloomberg. Ուկրաինան մոտ է ԱՄՀ-ի հետ 900 միլիոն դոլար տրամադրելու համաձայնության գալուն

Ուկրաինան մոտ է ԱՄՀ-ի հետ համաձայնության գալուն՝ 900 միլիոն դոլար տրամադրելու վերաբերյալ, որը կարող է դառնալ Կիևի «երկրորդ խոշորագույն ֆինանսական փրկօղակը» ԵՄ դրամաշնորհներից և վարկերից հետո: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ուկրաինան ակնկալում է ԱՄՀ-ի աշխատակիցների հետ համաձայնության գալ փետրվարի 22-ին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՀ թիմը՝ Ուկրաինայում գնահատել է՝ արդյոք Ուկրաինան կատարել է վարկը ստանալու պայմանները։ Ակնկալվում է, որ խումբը կավարտի իր աշխատանքը և հայտարարություն կանի այսօր Վաշինգտոնում:

Փոխանցումը կլինի այս տարի Ուկրաինայի կողմից սպասվող չորս վճարումներից առաջինը՝ 5.4 միլիարդ դոլար ընդհանուր գումարով՝ որպես 2023-ին հաստատված լայնածավալ ծրագրի մաս:

Գործակալությունը նշում է, որ եթե ԱՄՆ Կոնգրեսն այս տարի չհաստատի ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնությունը երկրին, ԱՄՀ-ի միջոցները, ամենայն հավանականությամբ, կդառնան Ուկրաինայի «երկրորդ ամենամեծ ֆինանսական փրկօղակը» ԵՄ դրամաշնորհներից և վարկերից հետո:

Share