Բաժին. Ֆինանսական

Բանկերը կկարողանան բացել և վարել առարկայազուրկ հաշիվներ նաև արծաթով, պլատինով և պալադիումով

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կարևորելով միջազգային պրակտիկայում լայն կիրառություն ունեցող ֆինանսական գործիքների հասանելիությունը սպառողների համար՝ բանկը նախաձեռնել է փոփոխություններ «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգում»։

Մասնավորապես, կատարված փոփոխությունների արդյունքում բանկերը, ի լրումն ոսկով հաշիվների, կկարողանան բացել և վարել առարկայազուրկ մետաղական հաշիվներ նաև արծաթով, պլատինով և պալադիումով, ինչը կավելացնի հասարակությանը հասանելի այլընտրանքային խնայողական գործիքները։

Share