Բաժին. Ֆինանսական

«ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ը ԿՐԿԻՆ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է բրիտանական հեղինակավոր The Banker պարբերականի կողմից անցկացվող «2012 թվականի Տարվա Բանկը» մրցանակաբաշխության «Տարվա Բանկը Հայաստանում» մրցանակին: Լոնդոնում կայացած պաշտոնական արարողությանը մրցանակը ստացել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Տնօրենների Խորհրդի անդամ Մարկ Էմմերսոնը:

The Banker պարբերականի կողմից անցկացվող մրցանակաբաշխությունը դարձել է ոլորտի ամենահեղինակավորներից մեկը: Հաղթողներն ընտրվել են բանկերի կողմից տրամադրված տվյալների և ամսագրի փորձագետների վերլուծության համադրության հիման վրա: Ֆինանսական ցուցանիշներից բացի, հաշվի են առնել նաև հետևյալ չափանիշներ. Բանկի քաղաքականությունը, աճի ուղղությունները, եկամուտների ավելացմանը միտված քայլեր, նորարարական տեխնոլոգիաների ներմուծում և կիրառում, և այլն։ Հետազոտության արդյունքները կհրապարակվեն The Banker պարբերականի 2012 թվականի դեկտեմբերյան համարում:

«Մեզ համար չափազանց կարևոր է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի հաջողություններին և ձեռքբերումներին The Banker հեղինակավոր ամսագրի փորձագետների կողմից տրված  գնահատականը։ Վերջին երկու տարիները իրականում ֆինանսական ցուցանիշների առումով ռեկորդային էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի համար, որին կարողացանք հասնել մեզ հետ ամենօրյա բիզնեսը ընտրած հաճախորդների կարիքներին և սպասումներին առավելագույնս ուշադրություն դարձնելու արդյունքում», – նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Թիես Քլեմենցը:

Share